ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ

12:21, 10 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հետաքննություն է սկսել ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբայի` «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AFP-ը: Հետաքննության շարժառիթ են հանդիսացել Football Leaks պարբերականի հրապարակումները: ՖԻՖԱ-ն հետաքրքված է տրանսֆերում Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի անսովոր դերով: Տրանսֆերի արդյունքում գործակալն վաստակել է 49 միլիոն եվրո:

2016 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Յուվենտուս»-ին վճարեց 105 միլիոն եվրո` Պոգբայի տեղափոխության համար: Այն ռեկորդային էր ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում:  


© 2009 ARMENPRESS.am