Դաշնակահար Շտեֆան Գրաֆ Ֆոն Բոթմերը հանդես կգա Երևանում

14:34, 10 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա գերմանացի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից`համերգային ծրագրի ընթացքում Բոթմերի կատարումների ներքո կցուցադրվի գերմանական ֆիլմարտադրության գլուխգործոց «Մետրոպոլիս» համր ֆիլմը, որը նկարահանվել է 1927 թվականին:

Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը «համր ֆիլմ+երաժշտություն» ժանրի գերմանացի ամենահայտնի ներկայացուցիչներից է, ով ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում:


© 2009 ARMENPRESS.am