Տիգրան Քոթանջյանը երրորդն է Տաշքենդի մրցաշարում

15:58, 10 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաշքենդում ավարտվեց Գեորգի Ագզամովի 11-րդ հուշամրցաշարը, որտեղ Տիգրան Քոթանջյանը գրավեց երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այստեղ գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: Գեորգի Ագզամովի 11-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Ալեքսանդր Բորտնիկը, նույնքան միավոր վաստակած Կիրիլ Ստուպակը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Քոթանջյանը 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Քոթանջյանը նաև 15 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Մրցաշարին այս տարի մասնակցում էին 15 երկրի 95 շախմատիստ, այդ թվում ՝ 12 գրոսմայստեր, 2 կանանց գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 4 կանանց միջազգային վարպետ, 10 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 վարպետության թեկնածու:


© 2009 ARMENPRESS.am