«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է

12:18, 11 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը:

«Օպերատորը Ստեփանակերտի հոսպիտալում է: Նրա վիճակն արդեն լավ է»,- ասաց նա:

Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդը մայիսի 10-ին հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: 


© 2009 ARMENPRESS.am