Երբ երեխա էի, երազում էի մի օր խաղալ եվրագավաթներից մեկի եզրափակչում. Հենրիխ Մխիթարյան

12:01, 13 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:

«Երբ երեխայի էի, երազում էի, որ մի օր կխաղամ եվրագավաթներից մեկի եզրափակչում: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում էին մեզ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելթա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելթա»-ի հետ: Առաջին կեսի 17-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Ֆելաինին: Խաղակեսի ավարտին «Սելթա»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Կարմիր սատանաների» դարպասը գրավեց Ռոնկալյան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում:


© 2009 ARMENPRESS.am