Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը` Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

11:56, 14 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օրենբուրգում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սամուել Զինգոյին:

Թիմը մասնակցում է  հետևյալ կազմով` Գոռ Մկրտչյան (60 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Վահագն Հովսեփյան (60 կգ), Շահեն Աբաղյան (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյան (73 կգ), Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ), Դավիթ Սարգսյան (81 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am