Հայաստանի խճուղային հեծանվավազքի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն շուրջ 60 մարզիկ
15:26, 15 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է խճուղային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 16-18-ը անցկացվելու է խճուղային հեծանվավազքի ՀՀ առաջնությունը, որին մասնակցելու են շուրջ 60 մարզիկ Երևան, Գյումրի, Վանաձոր, Մասիս և Աբովյան քաղաքներից:
Առաջնության մեկնարկային օրը մասնակիցները մրցելու են Էջմիածնից Արմավիր տանող խճուղում, երկրորդ և երրորդ օրերը՝ Արզնի քաղաքի օղակաձև խճուղում: Առաջնության բոլոր օրերին հեծանվավազքի մեկնարկները տրվելու են ժամը 16:00-ին:
© 2009 ARMENPRESS.am