Travel + Leisure-ը նշել Է աշխարհի լավագույն ավիաընկերությունները

15:27, 15 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդությունների մասին Travel + Leisure ամերիկյան հանդեսի վարկածով՝ Singapore Airlines ավիաընկերությունը լավագույնն Է դարձել աշխարհում եւ այս հրատարակությունից ստացել Է Best Awards մրցանակը: 10 փոխադրողներից բաղկացած վարկանիշը հրապարակված Է հանդեսի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունն իր ընթերցողների ընդգրկուն հարցում Է անցկացրել, որոնք պետք Է գնահատեին թռիչքի ժամանակ հարմարավետությունը, հաճախորդների սպասարկումը եւ թռիչքի ընդհանուր արժեքը: Դրա արդյունքներով կազմվել Է թոփ-10 ցուցակը:
Երկրորդ տեղն զբաղեցրել Է Emirates փոխադրողը՝  Արաբական Միացյալ Էմիություններից, երրորդը՝ Qatar Airways-ը: 
Նաեւ տասնյակում տեղ են գտել Etihad Airways-ը (ԱՄԷ), Virgin Atlantic Airways-ը (Մեծ Բրիտանիա), Cathay Pacific Airways-ը (Հոնկոնգ), Air New Zealand-ը, EVA Air-ը (Թայվան), Korean Air-ը եւ Porter Airlines-ը (Կանադա):
Ապրիլի սկզբին, TripAdvisor տուրիստական ծառայության վարկածով, աշխարհում լավագույնն Էր ճանաչվել Emirates-ը: Singapore Airlines-ը տեղ Էր գտել վարկանիշի երկրորդ հորիզոնականում:


© 2009 ARMENPRESS.am