Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 27-ին

16:24, 15 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 27-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում 3-րդ մենամարտը կանցկանցի մայիսի 27-ին Վորոնեժ քաղաքում:

Այս օրերին Ավագյանը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հետ նախապատրաստվում է այդ մենամարտին: Մինչ այս Ավագյանը հաղթել էր Անդրեյ Նուրչինսկուն և Անտոն Մեժուևին: 


© 2009 ARMENPRESS.am