Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Freedom House

16:41, 15 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House  իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում  ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Freedom House-ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում այս ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիևի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ ԶԼՄ-ների ևս ճնշելու  նախադեպ հանդիսանալ:


© 2009 ARMENPRESS.am