Թուրքիա այցելող օտարերկրացիների թիվը 29 տոկոսով նվազել է

17:35, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կրկնվող ահաբեկչական հարձակումների, հեղաշրջման տապալված փորձի և ներքին անկայուն իրադրության պատճառով 2016 թվականին զգալի չափով նվազել է այդ երկիր այցելող օտարերկրացիների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է HaberTurk-ը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2016 թվականին Թուրքիա այցելած օտարերկրացիների թիվը 29 տոկոսով նվազել է՝ կազմելով 24 մլն 686 հազար 471 մարդ:

Ամենաշատը Թուրքիա այցելել են Գերմանիայի, այնուհետև Վրաստանի, Բուլղարիայի, Իրանի ու Բրիտանիայի քաղաքացիներ:

18 հազար 294 մարդու տարբեր պատճառներով արգելվել է մուտք գործել Թուրքիա:


© 2009 ARMENPRESS.am