Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Թուրքիայից տեղափոխվել է Հայաստան

17:40, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհուրդը (Federation of Euro-Asian Stock Exchanges /ԵՖԲՖ/), Եգիպտական բորսայի գործադիր նախագահ, ԵՖԲՖ նախագահ Մոհամեդ Օմրանի (Mohamed Omran) գլխավորությամբ որոշում է կայացրել Թուրքիայում տեղակայված ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, MENA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոհամեդ Օմրանը նշել է, որ «Եգիպտոսը սատարել է գլխամասային գրասենյակի Թուրքիայից Հայաստան տեղափոխելուն, ինչպես նաև Գործադիր խորհրդում Թուրքիայի փոխարեն Կիպրոսի անդամակցության որոշումներին՝ հաշվի առնելով Հայաստանի և Կիպրոսի հետ ամուր հարաբերությունները»։

Նա հավելել է, որ Եգիպտոսի ջանքերով 33 անդամ ունեցող Գործադիր Խորհրդի՝ գրասենյակը Երևան տեղափոխելու մասին որոշումն ընդունելուց հետո Թուրքիան դադարեցրել է իր անդամակցությունը ԵՖԲՖ-ին։


© 2009 ARMENPRESS.am