Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն

21:42, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում մայիսի 19-ին մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից  մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց  ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:

Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:


© 2009 ARMENPRESS.am