Կաննի կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին տարհանել են

21:54, 20 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին տարհանել են միջոցառման անցկացման շենքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացումով հայտնեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Էրիկ Անթառանյանը:

«Մեզ հանեցին դուրս և հրամայեցին հեռու գնալ: Դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է կատարվում»,- նշեց Անթառանյանը:

Ֆրանսիացի ոստիկանները շների հետ մուտք են գործել փառատոնի պալատի շենք:


© 2009 ARMENPRESS.am