Լոնդոնի օդանավակայանում տղամարդ Է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

10:37, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հայտարարության մեջ, որը մայիսի 24-ին զետեղվել Է Սքոթլենդ Յարդի պաշտոնական կայքում:
Դրա համաձայն՝ տաղամարդը, որը բերման Է ենթարկվել մայիսի 23-ի երեկոյան, պատրաստվում Էր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում Է, որ գործողությունը կապված Է Սիրիա նրա հնարավոր ուղեւորության հետ:
Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այդ ձերբակալությունը կապված չԷ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am