Բրիտանիայում պայթանյութի արտադրամաս են հայտնաբերել մահապարտի տանը. ABC News

10:12, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել Է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Ինչպես նշել Է հեռուստաալիքը, իշխանությունները ենթադրյալ ահաբեկչի տանը հայտնաբերել են այնպիսի ծավալների քիմիական նյութեր, որոնք բավական են եւս մի քան պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:  
Ավելի վաղ Մանչեսթրի ոստիկանության ղեկավար Իան Հոփքինսը հայտարարել Է, որ «Մանչեսթր-Արենա» համերգային համալիրում ահաբեկչական գործողությունն «անտարակույս, կազմակերպվել Է հանցավոր ցանցի կողմից»: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ իշխանություններն ուժեղացրել են խմբավորման որոնումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am