ՆԱՏՕ-ն ողջունում Է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի շփումները. Ստոլտենբերգ

10:23, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ողջունում Է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի երկկողմ շփումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի՝ մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին:
«Ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի պետությունների եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի երկկողմ շփումները: Մենք տեսել ենք տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: ԱԳ նախարարներից ոմանք հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել Է նա:
«ՆԱՏՕ-ն ձգտում Է ավելի կառուցողական ու կոոպերատիվ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Եվ դա Է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք շարոնակում երկխոսել Ռուսաստանի հետ: Դա դյուրին չԷ, բայց դրա համար Էլ այդքան կարեւոր Է, չԷ որ մենք լուծում ենք մի ամբողջ շարք հիմնախնդիրներ, ներառյալ Ուկրաինան եւ մեր ռազմական գործունեության թափանցիկության եւ կանխատեսելիության բարձրացման անհրաժեշտությունը: Մենք պետք Է լուծենք այդ խնդիրները, որպեսզի ի վիճակի լինենք թուլացնել լարվածությունը եւ բարելավել հարաբերությունները»,- ընդգծել Է Ստոլտենբերգը:


© 2009 ARMENPRESS.am