Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին

11:41, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայում հաղթելու կապակցությամբ:

«Այդ օրը (լուսանկարվելու օրը-հեղ.) դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր, շնորհավորում եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թվիթերի իր էջում գրել է Ջորկաեֆը:

Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակչում:


© 2009 ARMENPRESS.am