Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի զինված ուժերի հրամանատարի հետ
12:25, 25 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային իրադրությունը, ինչպես նաև Լիբանանի ու Հայաստանի զինված ուժերի միջև երկկողմ հարաբերությունների հարցը:
© 2009 ARMENPRESS.am