Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն հունիսի 8-ին կգումարի արտահերթ նիստ
12:29, 25 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվի չորս հարց:
Մասնավորապես, ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը:
© 2009 ARMENPRESS.am