Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ

16:52, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Հանդիպումն անցկացվել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով:

Ավելի ուշ Էրդողանը հանդիպման է անցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի և այլ պաշտոնատար անձանց հետ:


© 2009 ARMENPRESS.am