Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը հաղթեց Սլովակիային

17:35, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական խաղում հաղթեց Սլովակիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սլովակիայում կայացավ Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց 3:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գոլ խփեց Սերգեյ Մկրտչյանը:


© 2009 ARMENPRESS.am