Մալայզիայի ջունգլիներում կորած թոշակառուն ողջ Է մնացել՝ մեկ շաբաթ սնվելով գորտերով

17:39, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջունգլիներում կորած թոշակառուին, որը ողջ Էր մնացել այն բանի շնորհիվ, որ սնվել Է գորտերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Star տեղական թերթը: 
Նշվում Է, որ Թան ազգանվամբ 69-ամյա տղամարդը կորել Էր Սարավաք նահանգապետության ջունգլիներում:
Փրկարարները տարեց մարդուն հայտնաբերել են մայիսի 25-ին, նա շաբաթվա ընթացքում խիստ թուլացել Էր: Փրկված թոշակառուի խոսքով՝ այն պահից սկսած, երբ ինքը մի ամբողջ շաբաթ կորել Էր, ողջ մնալու համար գորտեր եւ ձարխոտ Էր ուտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am