Կարեն Կարապետյանը ժամանել է Կազան

21:39, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Կարեն Կարապետյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին: 


© 2009 ARMENPRESS.am