Հռոմում մահացել Է «Քիշմիրի թագուհի» Լաուրա Բիաջոտին

11:52, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 74-րդ տարում Հռոմի հիվանդանոցում վախճանվել Է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, որին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները «Քիշմիրի թագուհի» Էին կոչում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Stampa թերթը:
Մայիսի 24-ի երեկոյան Բիաջոտիին Հռոմի հիվանանոցներից մեկն են տեղափոխել նոպայից հետո: Ինչպես հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների, նա սրտի տագնապ Է ունեցել, որն առաջացրել Է սրտի կանգ, ինչը կարող Էր անդառնալի հետեւանքների հանգեցնել գլխուղեղի համար: 
Նորաձեւության աշխարհում Բիաջոտին կարիերան սկսել Է 1960-ական թականներին՝ շարունակելով մոր՝ Դելիա Սոլդանիա Բիաջոտիի գործը, որն ատելիեի սեփականատեր Էր: Իտալիայի մի շարք հայտնի նորաձեւության տներում աշխատելուց հետո 1972 թվականին նա առաջին անգամ սկսել Է հանդես գալ սեփական հավաքածուի ցուցադրությամբ: 
Բացի բարձր նորաձեւության գծից, Biagiotti առեւտրանիշի ներքո թողարկվում են պատրաստի հագուստ, ինչպես նաեւ օծանելիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am