Պատանի լողորդները կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը

12:43, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մայիսի 27-28-ը կայանալու է լողի Վրաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Վրաստանի մայրաքաղաք մեկնում է 16 լողորդ (7 աղջիկ եւ 9 տղա): Մեր մարզիկները կմասնակցեն 12-14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:

Լողի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:


© 2009 ARMENPRESS.am