Եգիպտոսում գնդակոծվել Է քրիստոնյաների փոխադրող ավտոբուսը, կան բազմաթիվ զոհեր

14:36, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություների 15-ից մինչեւ 23 մարդ Է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով, որը քրիստոնյա ուխտագնացների Էր փոխադրում Եգիպտոսի Էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է «Ալ Յաում աս Սաբիա» թերթի կայքը, միջադեպը տեղի Է ունեցել նահանգի առեւմուտքում գտնվող Էլ Ադվա քաղաքի մոտ՝ անապատային ճանապարհի տեղամասում, որը ձգվում Է դեպի Վերին Եգիպտոս:
Անհապաղ պատահարի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ, ինչպես նաեւ Էլ Մինիայի անվտանգության վարչության պետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am