Հարավային Կորեան առաջին անգամ թույլատրել Է մարդասիրական բեռի առաքումը ԿԺԴՀ

14:42, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նոր կառավարության աշխատանքի սկսվելուց հետո առաջին անգամ մարդասիրական կազմակերպության անդամների կողմից ԿԺԴՀ այցելելու թույլտվություն Է տվել: Լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լի Յու Չժինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    
«Թույլտվությունն ստացել Է «Հյուսիսի հայրենակիցների օգնության շարժում» մարդասիրական կազմակերպությունը, որը պլանավորում Է ԿԺԴՀ-ին դեղորայք հանձնել մալարիայի դեմ պայքարելու համար»,- նշել Է նա:
Պաշտոնյան հավելել Է, որ նախարարությունում ներկայում քննարկվում են միջկորեական համագործակցության 19 նախագծեր, որոնք առաջարկել են տարբեր մարդասիրական կազմակերպություններ: 
Կորեայի Հանրապետության նոր նախագահ Մուն Չժե Ինն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է Հյուսիսի հետ հարաբերությունների կարգավորման եւ շփումների վերսկսման անհրաժեշտության մասին, որոնք գործնականում լիովին սառեցվել Էին անցյալ տարվա սկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:   


© 2009 ARMENPRESS.am