Թուրքիայում սննդային թունավորման հետևանքով տուժած զինվորների թիվը հասել է 1046-ի

16:31, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում սննդային թունավորման հետևանքով տուժածների թիվը հասել է 1046-ի, մեկ զինվոր մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Այս պահին բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակում են 217 զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Նախատեսվում է մահացած զինվորի դիահերթում իրականացնել՝ պարզելու մահվան պատճառը:


© 2009 ARMENPRESS.am