Կատարի Պետությունում կանցկացվեն Հայաստանի օրեր

16:42, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետությունում Հայաստանի օրեր կանցկացվեն, իսկ Գերմանիայում շնորհանդեսի միջոցով կցուցադրվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը:  ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն շարունակում է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ  Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում թույլ է, եւ հիմա աշխատանքներ են տարվում մեր երկրի բրենդինգի վրա: «Մենք առաջին հերթին նպատակ ունենք Հայաստանը ներկայացնելու որպես պատմամշակութային երկիր: Երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,-ասաց նա:

Զեյթունցյանի խոսքով` Հայաստանը աշխարհում ներկայացնելու գործիքներից մեկը կոմիտեն իրականացնում է մեդիայի միջոցով: «Մենք հրավիրում ենք տարբեր երկրների լրագրողների, բլոգերների, շրջելու Հայաստանում: Շուտով Հնդկաստանից եւ Ֆիլիպիններից մեդիաոլորտի ներկայացուցիչներ կայցելեն մեր երկիր»,-ասաց Զեյթունցյանը,՝ հավելելով, որ Հայաստանը տարբեր թիրախ  երկրներում ներկայացվում է շնորհանդեսների միջոցով:


© 2009 ARMENPRESS.am