Եգիպտոսի նախագահն Ազգային խորհրդի նիստ Է գումարում քրիստոնյաների վրա հարձակումից հետո

16:40, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Անվտանգության ազգային խորհրդի արտահերթ նիստ Է գումարում՝ երկրի հարավում քրիստոնյաների տեղափոխող  ավտոբուսի վրա կատարված հարձակման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Յոում7» նորությունների պորտալը: 
Մայիսի 26-ի առավոտյան անհայտ անձինք երկու ավտոմեքենաներից ինքնաձիգներով գնդակոծել են ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսը: Հարձակումը տեղի Է ունեցել Եգիպտոսի հարավի Էլ Մինյայի նահանգի Էլ Ադավա բնակավայրից արեւմուտք՝ Սուրբ Սամուիլի վանքի շրջանում:  Քրիստոնյաները վանք Էին մեկնել Բենի Սուեյֆից:  
Ենթադրաբար, ավտոբուսով շարասյանը կարող Էին հետեւել նաեւ մեկ միկրոավտոբուս եւ մեկ ջիպ՝ բաց բեռնախցիկով, որտեղ նույնպես կարող Էին գտնվել մարդիկ: Ավտոբուսներում կարող Էին լինել բազմաթիվ երեխաներ: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 26 մարդ, վիրավորվել եւս 23-ը: Ղպտի ներկայացուցիչները հայտնում են 35 զոհվածների մասին:
Եգիպտոսի անվտանգության ուժերն ստուգում են հարձակման շրջանը, վանքի մատույցները շրջափակված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am