Իրանը մտադիր Է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը հասցնել օրական 5 մլն բարելի

16:50, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր Է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը ավելացնել 20 տոկոսով՝ օրական մինչեւ 5 մլն բարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նավթի նախարար Նամդար Բիժան Զանգանեն: 
Reuters գործակալությանը տված հարցազրույցում նախարարը հայտնել Է, որ նավթի արդյունահանման աճը պայմանավորված Է նոր հանքավայրերի յուրացմամբ եւ արդեն շահագործվող օբյեկտներում տեխնոլոգիաների արդիականացմամբ: 
Ապրիլի վերջին Զանգանեն հայտարարել Էր, որ Իրանն օրական արդյունահանում Է մոտավորապես 3,8 մլն բարել նավթ:
Մինչդեռ ՕՊԷՔ-ի անդամ երկրները մայիսի 25-ին Վիեննայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ինն ամսով՝ մինչեւ 2018 թվականի մարտը, երկարացնել նավթի հանույթի ծավալների կրճատման համաձայնագրի գործողությունը: ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:  
Ինն ամսով օրական ավելի քան մեկ միլիոն բարելով նավթի հանույթի կրճատման որոշումն ՕՊԷՔ-ի երկրներն ընդունել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am