Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է եվրոբոնդերի հետ կապված անհապաղ վճարել 325 մլն դոլար

21:18, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Բարձրագույն դատարանում Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է անհապաղ վճարել 325 մլն դոլար՝ որպես եվրոբոնդերի տոկոսներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Ռուսաստանի շահերը ներկայացնող փաստաբան Մայք Հովարդը նշել է, որ չկան իրավական որևէ հիմքեր այդ պարտավորությունները չկատարելու համար:

Նա ընդգծել է, որ չկան տոկոսների  չվճարման հիմքեր՝ այլ պարտատերերի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պարտքերի մարման պարտավորության հետ կապված:  

Մարտի սկզբին տեղեկացվել էր, որ Ուկրաինան, ընդհանուր առմամբ, պետք է եվրոբոնդերի մարման նպատակով վճարի 3 մլրդ դոլար: 


© 2009 ARMENPRESS.am