Ամերիկուհի Ալիսիա Մոնտանոն 5 ամսական հղի լինելով մասնակցել է մրցավազքի

16:07, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի վազորդուհի Ալիսիա Մոնտանոն ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ չի հաղթել մրցավազքում, սակայն հայտնվել է  բոլոր լրատվամիջոցների գլխագրերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  The Daily Mail պարբերականը, 31-ամյա մարզիկը վազքուղի է մտել 5 ամսական հղի վիճակում: Նա եզրագծին հասել է հաղթողից 19 վայրկյան ուշ գրանցելով 2 րոպե 21.40 վայրկյան ցուցանիշ:

 

 


© 2009 ARMENPRESS.am