Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

17:28, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օլիմպիական չեմպիոնը մրցում էր վրացի Ռևազ Նադարեշվիլիի հետ: Ալեքսանյանը գերազանց գոտեմարտ անցկացրեց և 6:2 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մեծահասակների աշխարհի առաջնությունում նորամուտը նշող Կարապետ Չալյանը քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց սերբ Վիկտոր Նեմեսին: 


© 2009 ARMENPRESS.am