Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

11:50, 1 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբեր ամսվա նոր դասակարգման աղյուսակում Արոնյանը 4-րդ հորիզոնականում է: Նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով:

Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայ շախմատիստներից դասակարգման աղյուսակում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսեսյանը (72-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (79-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (102-րդ տեղ): 


© 2009 ARMENPRESS.am