Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել

14:19, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am