Շառլ Ազնավուրը և Յաիր Աուրոնը միասին հյուրընկալվել են ֆրանսիական հեռուստահաղորդմանը

14:01, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի հետազոտող, դասախոս և ցեղասպանագետ Յաիր Աուրոնն ու հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը միասին մասնակցել են ֆրանսիական հայտնի La grande librairie հեռուստահաղորդմանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդմանը անդրադարձ է եղել իսրայելցի հետազոտողի աշխատությանը, որը կոչվում է «Իսրայելը և Հայոց ցեղասպանությունը»:

Նա հեղինակել է և 2016 թվականին հրատարակել «Փրկարարներն ու մարտիկները. Ազնավուր ընտանիքը և «կարմիր պաստառը» նացիստական բանակի կողմից օկուպացված Փարիզում» գիրքը, որի մասին ևս հյուրերը խոսել են հաղորդման ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am