Ջիգարխանյանին շաբաթվա վերջին կարող են դուրս գրել հիվանդանոցից

20:33, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանին, ով վիրուսի հետևանքով գտնվում է հիվանդանոցում, շուտով դուրս կգրեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Ջիգրախանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

«Ներկա դրությամբ նա լիովին առողջ է, բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները նրա հետ անցկացրել են և շաբաթվա վերջին կարող են դուրս գրել»,- ասել է Պարֆյոնովը:

Փաստաբանն ընդգծել է, որ հոսպիտալացումը կապված չէ ինսուլտի կամ ինֆարկտի հետ, այլ պայմանավորված է վիրուսով կամ մրսածությամբ:   

 


© 2009 ARMENPRESS.am