Ազատ ոճային ըմբիշները Մոլդովայում 7 մեդալ են նվաճել  

11:17, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի եւ Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Դավիթ Գեւորգյանը՝ 74 կգ նվաճեցին հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ  Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձան արծաթե մրցանակակիրներ, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե պարգեւի:

 


© 2009 ARMENPRESS.am