«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 16-ին

10:18, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերության, «Արմենպրես» լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 16-ին:

2017 թվականի դեկտեմբերի 21-ից ստացվել են մի քանի տասնյակ ուշագրավ և իրական պատմություններ Հայաստանի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ, որոնք ներկայացված են հետևյալ հղումով:

Մրցույթի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին պատմություններն ուղարկելու համար:


© 2009 ARMENPRESS.am