«Բանանց»-ն ավարտել է հավաքն Անթալիայում

14:43, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն ավարտեց ուսումնամարզական հավաքը Թուրքիայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 21-ին «Բանանց»-ը կվերադառնա Երևան, որտեղ կշարունակի նախապատրաստությունը առաջնության երկրորդ հատվածին: Անթալիայում կայացած հավաքի ընթացքում «Բանանց»-ն անցկացրեց վեց ստուգողական հանդիպում, որոնցից 3-ն ավարտեց ոչ-ոքի, իս մյուս երեքում պարտություն կրեց:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 28-ին, «Բանանց»-ը կմրցի Երևանի «Փյունիկ»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am