ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմեկնի Բելառուս

16:14, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ից 23-ը Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am