Հնդկաստանում ընձառյուծը մոլորվել է քաղաքում և հարձակվել մարդկանց վրա

15:10, 10 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ինդաուր քաղաքում հայտնված վայրի ընձառյուծը հասել է բնակելի թաղամասեր և հարձակվել մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Times of India»-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ տեղի բնակիչները գիշատչին հայտնաբերելուց հետո կանչել են կենդանիների գծով մասնագետների: Այնուհետև փորձել են ընձառյուծին արգելափակել կիսակառույց տնակում` ցանցի միջոցով: Այդուհանդերձ նա կարողացել է դուրս ցատկել և վնասել մի տղամարդու:

Մի քանի ժամից կենդանաբանական ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է քնեցնել վայրի կատվին: Հաղորդվում է, որ ընձառյուծը բաց կթողնվի:


© 2009 ARMENPRESS.am