ՀՅԴ ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը

20:24, 1 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:

«Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

Ազգային ժողովում իր ելույթում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը` չնայած կուսակցության որոշմանը, ըստ որի` ՀՅԴ-ն պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:  


© 2009 ARMENPRESS.am