Հակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից են  

10:55, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 9-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են մնալ առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած 9-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթել է Դմիտրի Կուզնեցովին, Շանթ Սարգսյանը` Արսենի Նեստերովին: Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի է խաղացել Պաուլյուս Պուլտինևիչուսի հետ:

Այս տուրից հետո Հակոբյանը և Սարգսյանն ունեն 6,5-ական միավոր և մնում են առաջատարների շարքում:

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մայիսի 26-ին:


© 2009 ARMENPRESS.am