ԱԺ արտահերթ նիստ. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

11:12, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 82 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ տեղի կունենա նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունը:

Հունիսի 19-ի նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը և այլն:


© 2009 ARMENPRESS.am