Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Showdown մրցաշարին

14:17, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ԱՄՆ-ում կմասնակցի հերթական մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև շախմատային օլիմպիադան Արոնյանը կմասնակցի Champions Showdown»մրցաշարին: Champions Showdown-ին մասնակցում են 10 շախմատիստներ, ովքեր կմրցեն արագ և կայծակնային շախմատում:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կավարտվի սեպտեմբերի 14-ին:


© 2009 ARMENPRESS.am