«Շերեմետեւո»-ում Հայաստանի քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի հետաքննությունը կտեւի տասն օր

11:35, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շերեմետեւո»-ում Հայաստանի 25-ամյա քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի փաստով ստեղծվել Է հատուկ հանձնաժողով, բախման պատճառների հետաքննությունը կտեւի տասն օր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իհարկե, կլինի,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե անցկացվելու Է արդյոք հետաքննություն:-Հանձնաժողով Է ստեղծվել»: Նրա խոսքով՝ «Շերեմետեւո»-ի թռիչքավայրԷջքային գոտում տղամարդուն տապալած ինքնաթիռը պատկանում Է «Աերոֆլոտ»-ին:

Ներադկոն մինչեւ հետաքննության ավարտը հրաժարվել Է մեկնաբանել միջադեպի պատճառները: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում Է, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում մարդու հետ բախված ինքնաթիռը գիշերը Աթենքում վայրԷջք Է կատարել վնասված ֆյուզելյաժով:

Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանի ծառայություններում գործակալությանը հայտնել են, որ Մոսկվայից Beoing-737-ը վայրԷջք Է կատարել 22:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 00:50-ին): «Ռուսական փոխադրողի ինքնաթիռին թռիչքադաշտում դիմավորել են ոստիկանության եւ վերգետնյա ծառայությունների աշխատակիցները, որոնք վայրԷջքից անմիջապես հետո դրսից մանրակրկիտ զննել են օդանավը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ֆյուզելյաժի արտաքին բաղադրիչները զննելիս հայտնաբերվել են կենսաբանական հետքեր ու վնասվածքներ: Որոշում Է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել այդ օդանավի թռիչքները: Ինչպես արդեն տեղեկացվել Է, նոյեմբերի 20-ի երեկոյան «Շերեմետեւո»-ից ինքնաթիռի մեկնումից հետո մարդատար հանրանավի անձնակազմը դիսպետչերներին հայտնել Էր թռիչքավայրԷջքային գոտում թափառքի ժամանակ տեղի ունեցած հնարավոր բախման մասին: Որոշվել Էր ինքնաթիռը չվերադարձնել օդանավակայան, քանի որ դրա համակարգերը վնասվածքների ազդանշան չԷին տվել:

Դրանից հետո թռիչքուղում հայտնաբերվել են Հայաստանի 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մարմնամասերը, որն ավելի վաղ արտաքսվել Էր Իսպանիայից եւ Մադրիդից հայրենիք Էր վերադառնում Մոսկվայում միջանկյալ կանգառով:


© 2009 ARMENPRESS.am