Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

11:30, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:  

 «Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ Նուարդ Վարդանյանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարությանը:

Արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ:


© 2009 ARMENPRESS.am